ՌԴ-ի նախագահ Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Ուկրաինայի նախագահի բոլոր թեկնածուների հետ, այդ թվում և' Յուլյա Տիմոշենկոյի:
«Ես պատրաստ եմ աշխատել Ուկրաինայի նախագահի բոլոր թեկնածուների հետ, այդ թվում' Տիմոշենկոյի»,-հայտարարել է Պուտինը:
Մերձդնեստրի մասին տրված հարցին Պուտինը պատասխանել է, որ անհրաժեշտ է անմիջապես հանել Մերձդնեստրի շրջափակումը Մոլդովայի և Ուկրաինայի կողմից:
«Մերձդնեստրի բնակչությանը պետք է թույլ տան ազատ արտահայտել իրենց կամքը և որոշեն իրենց ճակատագիրը»,-ավելացրել է Պուտինը: