«Ես այստեղ եմ՝ նախագահ Օբամայի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անունից հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին: Այս մասին ապրիլի 24-ին հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

 

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ լինել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության հետ: Մեզ հետ են նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները: Մի քանի ժամից նախագահ Օբաման հանդես կգա հայտարարությամբ հիշատակի օրվա առթիվ: Վստահ եմ, որ նա կդատապարտի Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները' որպես 20-րդ դարի վատթարագույն նախճիրներից մեկը: Նախագահի հայտարարությունն ուժեղ կլինի, որտեղ կընդունվեն 1915-1923 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների փաստերը», - նշեց ԱՄՆ դեսպանը: