Սիրիայում Ալ Կաիդա միջազգային ահաբեկչական խմբավորմանը կից «Իրաքի եւ Լեւանտի իսլամիստական պետություն» խմբավորման մեջ մտնող «Azeri tabor» կոչված գումարտակը հարձակում է գործել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թեւ համարվող YPG-ի զինյալների վրա: Այս մասին հայտնում է ադրբեջանական ANSPRESS լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ներկայում ադրբեջանցի մոջահեդների հարձակումները Սիրիայի հույսիսում YPG-ի հենակետերի վրա շարունակվում է:

 

Մեկ ամիս առաջ Սիրիայի կառավարական ուժերին պաշտպանող քրդական խմբավորման դեմ մարտերում ջաջախիչ հարվածներ է հասցվել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» կազմակերպության ջոկատին, ինչի արդյունքում ոչնչացվել էին ադրբեջանցի 12 ահաբեկիչներ:

 

Իսլամի սունի ուղղության սալաֆի եւ վահաբի աղանդների հետեւորդ ադրբեջանցի մոջահեդները կռվում են Սիրիայում, Աֆղանստանում եւ Պակիստանում տարբեր ահաբեկչական խմբավորումների շարքերում:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ:

 

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն արդեն գերազանցում է 80-ը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայով Սիրիա անցնելու փաստը:

 

2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: