Ազգային ժողովում մեկնարկեցին ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրումները: Նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն յուրաքանչյուր խմբակցություն կարող է առաջադրել իր թեկնածուին ԱԺ նախագահի պաշտոնում: Ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, ով նշեց, որ ՀՀԿ-ն քննարկել է և ԱԺ նախագահի պաշտոնում ա ռաջադրելու է Գալուստ Սահակյանի թեկնածությունը:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ինքնաառաջադրվեց ԱԺ նախագահի պաշտոնում: Նա, ձայնի իրավունք խնդրելով, տեղեկացրեց, որ ինքնառաջադրվում է: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ խմբակցությունն առաջադրում է Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը: