Խարկովի՝ ծանր վիրավորված քաղաքագլուխ Գենադի Կեռնեսին անցած գիշեր բուժման են ուղարկել Իսրայել: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է Խարկովի քաղաքային խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Իրինա Կուցենկոն:
Նրա խոսքով՝ ապրիլի 28-ի ուշ երեկոյան ժամանել են իսրայելացի բժիշկներ, որոնք պնդել են՝ Կեռնեսին բուժվելու տեղափոխել Իսրայել: «Ժամը 3:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 4:20-ին) ինքնաթիռը մեկնել է Խարկովի օդանավակայանից»,- նշել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ապրիլի 28-ին Կեռնեսը իրազենից վիրավորվել էր Խարկովի Բելգորոդսկոյե խճուղում վազելիս: