ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկն իր մտահոգությունն է հայտնել, որ Ուկրաինայում լարված իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Ուկրաինական ճգնաժամը նոր թափ է ստանում, լարված իրադրությանն ավելացել են նաև Խարկովի քաղաքապետ Գենադի Կեռնեսի դեմ մահափորձը և Ուկրաինայի նախագահական ընտրությունների թեկնածու Միխայիլ Դոբկինի ինքնաթիռի շրջափակումը»,- ասել է Ստեֆան Դուժարիկը:

 

Ըստ նրա' ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խիստ անհանգստացած և մտահոգված է Ուկրաինայում անկայունության, վախի և անհանդուրժողականության իրավիճակի խորացմամբ: