Ինչպես հայտնում է ria.ru-ն, Դոնեցկի իրավապահ մարմինները բերման են ենթարկել ապրիլի 28-ին անցկացվող խաղաղ ցույցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի ութ մասնակցի: Այս մասին ասվում է մարզային ոստիկանության կայքում:
«Բախումների արդյունքում իրավապահ մարմինների ներկայացուցիչները ձերբակալել են ութ մասնակցի: Հետաքննությունը շարունակվում է»,-ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 28-ին Դոնեցկում դաշնայնացման կողմնակիցների և ազգայնականների միջև տեղի են ունեցել բախումներ, ինչի արդյունքում տուժել է 10 մարդ: Նրանք հիմնականում վնասվածքներ են ստացել գլխի և ոտքերի հատվածում: