Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) նախարարների կաբինետին հանձնարարել Է համաուկրաինական հանրաքվե անցկացնելու օրինագիծ մշակել:

 

Այդ մասին ուկրաինական ԶԼՄ-ներին հայտնել Է Սահմանադրության մեջ փոփոխությունների պատրաստման ժամանակավոր հատուկ հանձնաժողովի ղեկավար Ռուսլան Կնյազեւիչը՝ ելույթ ունենալով «Ռադա» հեռուստաալիքի եթերում:

 

«Որքան հասկանում եմ՝ ԱԱՊԽ-ի որոշման համաձայն, նախարարների կաբինետին հանձնարարված Է համապատասխան փոփոխություններ մշակել: Այնուհետեւ դրանք կմտցվեն խորհրդարան, եւ, ես կարծում եմ, որ խորհրդարանը դրանք պետք Է վերլուծի եւ տա իր գնահատականը»,-ասել Է նա:

 

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ԱԱՊԽ-ն ապրիլի 28-ի իր նիստում հավանություն Է տվել Ուկրաինայի պետական կառուցվածքի շուրջ համաուկրաինական հանրաքվե անցկացնելու որոշմանը:

 

Ավելի վաղ Տուրչինովը հայտարարել Էր, թե չի բացառում համաուկրաինական հանրաքվեն նախագահական ընտրությունների հետ միաժամանակ անցկացնելու հնարավորությունը, որոնք պլանավորված են մայիսի 25-ին:

 

Իր հերթին հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը խորհրդարանում հայտարարել Է, որ նոր Սահմանադրության տեքստը պետք Է ստորագրվի եւ Գերագույն ռադայում համաձայնեցվի մինչեւ մայիսի 25-ը:

 

«Նոր Սահմանադրության տեքստը պետք Է ստորագրվի եւ Ուկրաինայի խորհրդարանում համաձայնեցվի մինչեւ 2014 թվականի մայիսի 25-ը: Դրանից հետո անհրաժեշտ Է այն ուղարկել Վենետիկի հանձնաժողով եւ Ուկրաինայի Սահմանադրական դատարան: Անհրաժեշտ Է այդ փաստաթուղթն ստորագրել մինչեւ մայիսի 25-ը, որպեսզի յուրաքանչյուր ուկրաինացի իմանա այն նախագահի ապագա լիազորությունների մասին, որին ինքն ընտրել Է»,- ասել Է Յացենյուկը:

 

Նա նաեւ կարեւորել Է, որ ապագա նորացված Հիմնական օրենքն ստորագրեն առանց բացառության բոլոր քաղաքական ուժերը, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը: