Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը չի բացառել համաուկրաինական հանրաքվե անցկացնելու հնարավորությունը, տեղեկացնում Է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Մենք դեմ չենք հանրաքվեին»,-հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայի Համաձայնեցման հանձնաժողովի նիստի բացմանը, որին ներկա են կառավարության ներկայացուցիչները եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները:

 

Իր հերթին Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվչշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել Է, որ անհրաժեշտ Է հանրապետության հարավարեւելյան տարածաշրջաններում ստեղծված իրադրությունից ելք գտնել առանց ուժի կիրառման:

 

«Լուծման առաջին ուղին ուժի անհապաղ կիրառումն Է, որն ամենայն հավանականությամբ կբերի բավականին մեծ արյունահեղության»,-ասել Է Տիմոշենկոն «Ուկրաինա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

«Երկրորդ տարբերակը բանակցություններ վարելն Է համաշխարհային ամենաբարձր մակարդակով: Այսօր բոլորն Էլ դրա հետ են հույսեր կապում: Եթե Ժնեւում հավաքվում են կարեւոր խաղորդների արտաքին քաղաքական գերատեսչությունների առաջին դեմքերը, դա խոսում Է այն մասին, որ ամբողջ աշխարհն այժմ կենտրոնացած Է Ուկրաինայի վրա եւ փորձում Է լուծել երկրի հիմնախնդիրները»,-հավելել Է Տիմոշենկոն:

 

Ապրիլի 13-ին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին եւ հանրապետության հարավարեւելյան տարածաշրջաններում բողոքի ակցիաների մասնակիցներին սպառնացել զինված ուժերի ներգրավմամբ, եթե նրանք չազատեն վարչական շենքերը եւ վայր չդնեն զենքը: