Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալը»' հաղթելով Մյունխենի «Բավարիային», դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ:

Արդյունքում մադրիդյան թիմը 17-րդ անգամ կմասնակցի եվրագավաթների եզրափակչին, սրանով իսկ կրկնելով կատալոնական «Բարսելոնայի» ռեկորդը:

«Ռեալը» 13-րդ անգամ կմասնակցի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Բացի այդ, մադրիդյան թիմը երկուական անգամ դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի գավաթի և Գավաթների գավաթի խաղարկության եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Infostrada-ն: