Ուկրաինայի կառավարությունը պատրաստվում է ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հայց ներկայացնել Հաագայի Միջազգային քրեական դատարան՝ Ղրիմը Ռուսաստանին բռնակցելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է UNIAN-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի թեկնածու, մեծահարուստ գործարար Պյոտր Պորոշենկոյին:

 

«Ուկրաինայի կառավարությունը Հաագայի Միջազգային քրեական դատարան է պատրաստվում ներկայացնել հայց, որի պատրաստման գործընթացին մասնակցում են եվրոպացի փաստաբանները: Ամերիկացի գործընկերներն այսօր օգնում են ուկրաինացիներին պատրաստել հզոր հայց՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասել է Պորոշենկոն:

 

Բացի այդ, Պյոտր Պորոշենկոն նշել է, որ Ուկրաինան կարող է դիմել նաև Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ գազի մատակարարման գնի հետ կապված: