Սլավյանսկի կենտրոնում ընդհարումներ են սկսվել տեղի աշխարհազորայինների և ուկրաինացի ուժայինների միջև: Բախումների հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան վիրավորներ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Այժմ անցակետերից մեկն ուկրաինական ուղղաթիռները գնդակոծում են. Սլավյանսկի մի քանի տասնյակ բնակիչներ հավաքվել են կամրջի մոտ, որը տանում է դեպի քաղաքի մուտք և դիմադրելով թույլ չեն տալիս ուկրաինական զորքերի մուտքը դեպի քաղաք: Սակայն ուկրաինական բանակը դեսանտ է իջեցնում ուղղաթիռներից, և մարտն արդեն տեղափոխվել է քաղաքի կենտրոն»,-հայտնել է Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը:

 

«Արդեն գրանցվել է առաջին զոհը, կան վիրավորներ»,-ավելացրել է Պոնոմարյովը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սլավյանսկի բնակիչներին արթնացրել են ձայնային տագնապի ազդանշանները, որոնք իբր Սլավյանսկում հատուկ գործողության անցկացում են նշանակում։ Որոշ ժամանակ անց իրավիճակը խիստ լարվել է: Քաղաքը բոլոր կողմերից արգելափակված է: