Ռուսական կողմը չի կարողանում կապ հաստատել Պուտինի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինի հետ, ով նախօրեին ՌԴ-ի նախագահի հրահանգով Ուկրաինայի հարավ-արևելք էր մեկնել՝ բանակցություններ վարելու ավելի վաղ պատանդ վերցված օտարերկրյա ռազմական դիտորդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

 

«Հակաահաբեկչական գործողության մեկնարկից հետո ռուսական կողմն առայժմ չի կարողանում կապ հաստատել Լուկինի հետ»,- ընդգծել է նախագահի մամուլի քարտուղարը:

 

Հիշեցնենք, որ Դոնեցկի մարզում գտնվող ուկրաինական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները մայիսի 2-ի վաղ առավոտյան հարձակվել են Սլավյանսկի վրա: