ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 2-ին' ժամը 12.44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ «46» երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2259Տ պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

 

Վարորդ Գ. Կ.-ն հրաժարվել է բուժօգնությունից:

 

ԱԻՆ-ը խոստանում է տրամադրել լրացուցիչ տեղեկություն: