Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ադրբեջանական բանակի երկու զինվոր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծին մոտ տարածքում, մայիսի 2-ին, Ադրբեջանի զինված ուժերի զորամիավորմունների կողմից անցկացված զինավարժանքների ժամանակ:

 

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, դա տեղի է ունեցել ժամը 19:00-ին: Զինվորներ Մահիր Արշադ օղլու Աղլիմանլըն եւ Փարվիզ Հասան օղլու Ալիեւը զինվարաժանքների ժամանակ վիրավորվել են: Նրանց վիրավորվելու հանգամանքները չեն հայտնվում: Առաջին բժշկական օգնություն ցուցաբերվելուց հետո տուժած զինվորները տեղափոխվել են հոսպիտալ:

 

2014 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 29 զինծառայող, նրանցից 20-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում: Քառասուն զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: