Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) որոշել է չփոխել մեկ անդամի 3 անգամից ավելի պատգամավոր ընտրվելու իրավունքի սահմանափակման մասին կուսակցության կանոնադրությունը, որով ճանապարհ է բացվում իր առաջնորդ, երկրի վարչապետ Ռեեջեբ Թայիբ Էրդողանի' առանց խոչընդոտների Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու եւ ընտրվելու համար:
Որոշումն ընդունվել է Էրդողանի մասնակցությամբ 5 ժամ տեւած, ԱԶԿ-ի բարձրագույն խորհրդի նիստում, որտեղ քննարկվել է 2015թ. խորհրդարանակն ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափը: Նիստի մասնակիցները որոշել են ուժի մեջ թողնել ԱԶԿ-ի անդամների համար գործող մինչեւ 3 անգամ ընտրվելու դրույթը: ԱԶԿ-ի ընդունած որոշման արդյունքում' գործող վարչապետ Էրդողանը եւ կուսակցության եւս 70 հայտնի գործիչներ այլեւս չեն կարող պատգամավոր ընտրվել: Թուրքիայի օ րենսդրությամբ' երկրի վարչապետ եւ նախարար կարող են դառնալ խորհրդարան անցած պատգամավորները: Ենթադրվում է, որ առաջիկայում Էրդողանը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից' օգոստոսի 10-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում որպես երկրի շարքային քաղաքացի իր թեկնածությունն առաջադրելու համար: Նրա թեկնածությոընը պաշտպանելու պատրաստակամությամբ մոտ ժամանակում ԱԶԿ-ն հանդես կգա հատուկ հայտարարությամբ:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, թե ավելի վաղ խոսվում էր, որ իր առաջնորդին երկրի նախագահ դարձնելու համար ԱԶԿ-ն հնարավոր է փոփոխություն կատարի մեկ անձին երեք անգամից ավելի անընդմեջ պատգամավոր ընտրվելու օրեսնդրական դրույթում, ինչը կարող էր քննադատության թիրախ դառնալ երկրի ներսում եւ միջազգային հարթակներում: