Ռուսաստանի համերկրային տիեզերական գործակալությունը համագործակցության ընդլայնման արձանագրություն է ստորագրել Իրանի տիեզերական գործակալության հետ, ըստ որի ռուսական կողմը Երկրի լուսանկարներ է տրամադրելու Իրանին, մշակելու եւ ուղեծիր է դուրս բերելու իրանական արբանյակներ եւ կազմակերպելու է իրանցի տիեզերագնացների ուսուցումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 7-ին հաղորդել է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով համագործակցության վերաբերյալ արձանագրության տեքստին:
Ինչպես նշում է հրատարակությունը, Իրանին գլխավորապես հետաքրքրում են Երկրի դիստանցիոն զոնդավորման համակարգերը: Նրանք առաջարկում են գնել Երկրի՝ ռուսական արբանյակներից արված լուսանկարները: Ենթադրվում է, որ արբանյակներից տեղեկատվությունն Իրանը կստանա ինքնուրույն:
Արձանագրության մեջ նաեւ ասված է Իրանի համար սեփական արբանյակի մշակման հնարավորության մասին. ռուսական կողմը պարտավորվել է դրա վերաբերյալ առաջարկություն պատրաստել մեկ ամսվա ընթացքում: Ռուսաստանը նաեւ պատրաստակամություն է հայտնել իրանական արբանյակներն ուղեծիր դուրս բերել իր հրթիռներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: