Ուկրաինան ստացել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) երկամյա վարկային ծրագրի ավելի քան 3 մլրդ դոլարի չափով առաջին մասնաբաժինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել են երկրի Ազգային բանկի (ՈւԱԲ) մամուլի ծառայությունում:

 

«Մենք հավաստում ենք այդ տեղեկատվությունը: Վարկաբաժինը կազմել է 2,058 մլրդ SDR (փոխառման հատուկ իրավունքներ) կամ ավելի քան երեք միլիարդ դոլար»,-ասել են մամուլի ծառայությունում:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը մայիսի սկզբին Ուկրաինայի համար հաստատել է նոր հակաճգնաժամային ծրագիր, որը առաջիկա երկու տարվա ընթացքում Կիևին մոտավորապես 17 մլրդ դոլարի չափով վարկային աջակցության հատկացման հնարավորություն է նախատեսում: