«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Յայա Տուրեն  դարձավ կենտրոնական երկրորդ  կիսապաշտպանը, ով Անգլիայի Պրեմիեր լիգայում մեկ մրցաշրջանում դարձել է 20 ևավելի գոլի հեղինակ: Իր 20 րդ գոլը ֆուտբոլիստը հեղինակել է «Ասթոն Վիլայի» դեմ տնային խաղում, որն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով` 4:0 հաշվով:

Առաջինը նման արդյունքի հասել է Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ ֆրանկ Լեմպարդը, ով 2009/10 մրցաշրջանում մրցակցի դարպասը գրավել է 22 անգամ:

Տուրեն Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 34 խաղի, հեղինակել 20 գոլ կատարել 8 գոլային փոխանցում: