Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կսահմանեն, եթե Ուկրաինայում նախագահի ընտրությունները չկայանան: Այս մասին հայտնում է ria.ru-ն' վկայակոչելով BBC-ն:

 

«Եթե տեղի չունենան միջազգայնորեն ընդունված նախագահի ընտրություններ, ապա դա կարող է անխուսափելիորեն հանգեցնել երկրում իրավիճակի հետագա անկայունացմանը: Ֆրանսիան և Գերմանիան պայմանավորվածություն ունեն, որ եթե նման բան տեղի ունենա, ապա լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվի Ռուսաստանի դեմ»,- ասվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համատեղ հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահի ընտրություններ է նախատեսվում անցկացնել մայիսի 25-ին: