Սիրիական բանակն ազգային ուժերի աջակցությամբ Լաթաքիայի հյուսիսում գտնվող Չալմա լեռան մերձակայքում հարձակումներ է իրականացնում ապստամբների խմբավորումների վրա: Հարձակման արդյունքում 13 զինյալ է սպանվել, այդ թվում՝ նրանց ղեկավարներից Ահմադ Նաջիբը: Բացի այդ, 14 զինյալ սպանվել են Քեսաբի շրջանում: Սիրիական բանակը Քեսաբի շրջանում շարունակում է ռմբակոծել զինյալների հավաքատեղիների ուղղությամբ: Տեղեկություններ կան, որ սպանված 6 զինյալի դիերը տեղափոխվել են Ջաբալ Թուրքման շրջանի Սուդա գյուղ:

 

Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ Չալմայի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ բանակի տասնյակ անդամներ են զոհվել և վիրավորվել: Մյուս կողմից' կանխվել է Չալմայի բարձունք ներխուժելու զինյալների փորձը: