
Լիտվայի Կաունաս քաղաքում մեկնարկել է երիտասարդների ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ 55 կգ քաշային Վահագն Հովսեփյանը գրավեց պատվաբեր 3-րդ տեղը: Գերազանց հանդես եկավ 66 կգ քաշային Արսեն Ղազարյանը, ով լավագույնը ճանաչվեց 40 ձյուդոիստների պայքարում:
Արսենը մեկը մյուսի ետևից 6 հաղթանակ տարավ՝ Լիտվայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի 2 ներկայացուցիչների, իսկ եզրափակիչում էլ՝ Բելառուսի պատվիրակ Դմիտրի Մինկովի նկատմամբ ու հռչակվեց Եվրոպայի գավաթակիր:
60 կգ քաշային կարգում էլ ելույթ ունեցավ Հովհաննես Ալեքսանյանը, ով 24 մասնակիցների մեջ զբաղեցրեց 7-րդ տեղը: Խաղարկությանը մանակցում են 30 երկրի 442 մարզիկ: Ստուգատեսի մասնակցների թվում են Հայաստանի երիտասարդական հավաքականի 10 ձյուդոիստներ: