ԱՄՆ-ում ու եվրոպական մի շարք երկրներում երեկ նշվել է Մայրերի օրը, ինչի կապակցությամբ արևմտյան ԶԼՄ-ները հրապարակել են թեմատիկ նյութեր ու ֆոտոշարքեր։ Սակայն դրանց շարքում առավել տպավորիչ է 21-ամյա Թեդի Բրիջուոթերի պատմությունը։
Ինչպես նշում է viralnova.com կայքը, ամերիկացի երիտասարդը 21 տարեկանում իրականացրել է 12 տարի առաջ մորը տված խոստումը, ինչն անասելի հուզել է կնոջը՝ ստիպելով նրան արտասվել։
Աղբյուրը մանրամասնում է, որ 9 տարեկանում Թեդին խոստացել էր կրծքի քաղցկեղով հիվանդ մորը՝ Ռոուզ Մըրֆիին, որ ԱՄՆ-ի Ազգային ֆուտբոլային լիգայում ներգրավվելուց հետո, ինքը մոր համար վարդագույն Cadillac Escalade մեքենա է գնելու։
Այս խոստումն իրականացնելու ու մորն ուրախացնելու համար տղան քրտնաջան մարզվել է ու դարձել տաղանդավոր մարզիկ։