Թուրքիայում ներկայում ամենաքննարկվող թեման հանդիսանում է այն, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) առաջիկա օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություններում ո՞ւմ թեկնածությունն է առաջադրելու:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Աֆյոն քաղաքում ԱԶԿ-ի կողմից գաղտնի անցկացված խորհրդակցությունից արտահոսած լուրերի համաձայն' նախագահի թեկնածու պետք է առաջադրվի ԱԶԿ-ի առաջնորդ եւ գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

Ըստ տարածված լուրերի, վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է ներկայիս փոխվարչապետ Բյուլենթ Արինչը: ԱԶԿ-ի նոր առաջնորդ կընտրվի Նուման Քուրթուլուշը, ով Էրդողանի վաղեմի ընկերն ու գաղափարակիցն է: