Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը վերջին վեց տարվա ընթացքում հասել է առավելագույնի:

 

Մայիսի 10-11-ին Հասարակական կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների համաձայն' Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է պատմական առավելագույնի: Մայիսի սկզբին Պուտինի գործունեությունը հավանության է արժանացրել հարցվածների 85.9 տոկոսը, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

 

Հարցվածների 52 տոկոսը նախորդ շաբաթվա գլխավոր իրադարձություններ են համարել Ուկրաինայի դեպքերը, իսկ 34 տոկոսը՝ Հաղթանակի օրվա տոնումը: Պուտինի վարկանիշն աճում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ: Այս տարվա ապրիլից Պուտինի վարկանիշն աճել է 3.7 տոկոսով:

 

ՌԴ-ի նախագահի գործունեությանը հավանության ցուցանիշը նույնպես շարունակում է աճել երկրորդ ամիսն անընդմեջ: Վերջին շաբաթվա ընթացքում, ՀԿՈւՀԿ-ի հարցումների համաձայն` Պուտինի վարկանիշը 75,7 տոկոսից հասել է 82,3 տոկոսի, իսկ տարեսկզբից աճել է մեկ քառորդով (հունվարի 60,6 տոկոսից մարտին հասել է 74,4 տոկոսի): Այսպիսով, ինչպես նշում են հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնում, այդ ցուցանիշն զգալիորեն մոտեցել է վեցամյա վաղեմության մեծությանը, որը 2008 թվականի փետրվարին կազմում էր 82,9 տոկոս: