Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությունը Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի համար կլինի 6-րդ խոշոր մրցաշարը հավաքականի կազմում:

29-ամյա ֆուտբոլիստը կլինի առաջին պորտուգալացին, ով հավաքականի կազմում խոշոր մրցաշարերի մասնակցության թիվը կհասցնի 6-ի: Այս մասին տեղեկացնում է Infostrada-ն:

Ռոնալդուի համար առաջինը «Եվրո 2004»-ն էր, որում պորտուգալացիները զբաղեցրին երկրորդ տեղը:

Ընդհանուր առմամբ, պորտուգալացին հավաքականի կազմում երեք անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնություններին ( 2004, 2008, 2012) և երկու աշխարհի առաջնության ( 2006, 2010).