Եգիպտոսի դատարանը դատավճիռ է կայացրել «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման ևս 155 կողմնակցի նկատմամբ, որոնցից 54-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման:

 

Ինչպես հաղորդում է INTERFAX-ը' Reuters-ին հղումով, «Մուսուլման եղբայրների» կողմնակիցների համար ազատազրկման չափը կազմում է 3-10 տարի: Իսլամիստներին մեղավոր են ճանաչել բռնություն հրահրելու և արգելված կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու մեջ:

 

Դատարանի շենքի առջև հավաքվել են դատապարտյալների կողմնակիցները, որոնց նկատմամբ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

 

Եգիպտոսում շարունակվում են դատական գործընթացները նախագահ Մուհամեդ Մուրսիի գահընկեցությունից հետո տեղի ունեցած անկարգությունների գործով: Հիշեցնենք, որ ապրիլի վերջին դատարանը միաժամանակ մահապատիժ է սահմանել «Մուսուլման եղբայրներ» այժմ արդեն արգելված շարժման 700 անդամի նկատմամբ: