Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը փրկել է ինչպես Սիրիան, այնպես էլ Մերձավոր Արևելքը' օգտագործելով վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում' հակասիրիական որոշման դեմ: Այդ մասին նա հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպման ժամանակ: Ասադը նշել է, որ Ռուսաստանի հեղինակությունը միջազգային արենայում ավելի մեծ է, քան ժամանակին եղել է ԽՍՀՄ-ինը:

 

Իր հերթին Ռոգոզինը նկատել է, որ Ռուսաստանի համար նախագահական ընտրություններին ընդառաջ Սիրիա այցելությունը կարևոր քայլ է, քանի որ նրանք կարող են խաղաղ կարգավորել հակամարտությունը: Նա նաև ավելացրել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս «բազմաբևեռ աշխարհի» օգտին, որտեղ տեղ չկա «գունավոր հեղափոխությունների» համար:

 

Ընդ որում, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ցավակցություն է հայտնել սիրիացի ժողովրդին' կապված Դերա շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետ:

 

Հիշեցնենք, որ այդ ահաբեկչության ժամանակ զոհվել է 31, վիրավորվել ավելի քան 200 մարդ: