Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրություն Է հանդես բերել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի գնման հարցում՝ համապատասխան հայտ ուղարկելով Ռազմատեխնիկական համագործակցության համերկրային ծառայություն: Այդ մասին մայիսի 26-ին հաղորդել Է «Կոմերսանտ» թերթը:

 

«Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի (ՄՀՍԿ) արտադրանքի նկատմամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետաքրքրության մասին պատմել Է վերջինիս գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը:

 

«Բանակցությունները կսկսվեն ավելի ուշ, առայժմ կա ըմբռնում, որ մեր ադրբեջանցի գործընկերները մտադիր են ձեռք բերել սույն համալիրի մեկ դիվիզիոն»,- հայտնել Է Ъ-ի իրազեկ զրուցակիցը:

 

«Բալ-Է»-ն «Բալ» առափնյա հրթիռային համալիրի, որը ՌԴ-ում սպառազինության Է ընդունվել 2008 թվականին, արտահանական տարբերակն Է: Այն նախատեսված Է տարածքային ջրերի վերահսկողության, ափի ռազմակայանների, ենթակառուցվածքի օբյեկտների եւ ծովային հաղորդակցուղիների պաշտպանության համար: Խոցման հեռահարությունը մինչեւ 120 կիլոմետր Է, համալիրի միագումար մարտական լրակազմը՝ մինչեւ 64 հրթիռ, նշել Է հրատարակությունը:

 

Ըստ թերթի տեղեկությունների՝ Ադրբեջանը վաղուց Է հետաքրքրվում հրթիռային համալիրներով, որոնք կարող են պաշտպանել Կասպից ծովի իր մասի առափնյա գոտին: Ադրբեջանն ակտիվորեն ռուսական զենք Է գնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: