Շփման գծում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, այսօր զոհվել է Պաշտպանության բանակի փոխգնդապետ:

 

Hraparak.am-ը փորձել է պարզել՝ արդյոք տեղի ունեցածը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ ԼՂՀ Պաշտպանության նախարարության աշխատակիցը տեղեկացրել է, որ իրենք նման տեղեկատվություն չունեն և հավանաբար նման բան տեղի չի ունեցել։

 

Իսկ ահա ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատել է սպայի մահվան մասին տեղեկությունը և նշել, որ այսօր հրադադարի խախտման հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում (Ֆիզուլի) բարձրաստիճան զինվորականի կորուստ ենք ունեցել. «Այո, նման բան եղել է: Սակայն ես հստակ տեղեկություն տալ չեմ կարող զոհվածը մայոր է, թե՞ փոխգնդապետ: Հստակ տեղեկություններ կտրամադրի Պաշտպանության բանակը»: