Բեռնատարը, որը տեղափոխում էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վիրավոր աշխարհազորայիններին, ռմբակոծության է ենթարկվել, որի ընթացքում զոհվել է 24 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Սպանվել են բոլորը 24-ը, ովքեր եղել են բեռնատարում: Մեկին փորձել են օգնություն ցուցաբերել, բայց նա ևս մահացել է»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

 

Տեղեկություններն այս մասին հաստատել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մամուլի ծառայության բաժինը: