Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն ակնկալում Է, որ հանրապետությունը Եվրասիական տնտեսական միությանը կկարողանա միանալ մինչեւ 2014 թվականի վերջը:

 

«Նոր տարին մենք, իհարկե, կցանկանայինք դիմավորել Եվրասիական տնտեսական միությունում»,- ասել Է նա՝ մայիսի 29-ին Աստանայում ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: