Ուկրաինայի նախագահական ընտրություններում առավելագույն ձայներ ստացած Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա Ուկրաինայի նախագահի պաշտոնակալման արարողությունից անմիջապես հետո: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Wall Street Journal պարբերականը:

 

«Պորոշենկոն հույս ունի, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրվի Ուկրաինայի նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որը կյանքի կկոչի հակակոռուպցիոն միջոցառումները, ինչպես նաև երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ ուղիներ կառաջադրի»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մայիսի 16-ին ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է ասոցացման համաձայնագրի տնտեսական մասն Ուկրաինայի հետ ստորագրել հունիսի 27-ին: