Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց Հոգևոր Խորհրդի նախաձեռնությամբ Մարմարաշենի Սբ. Գևորգ և Մասիսի Ս. Գևորգ եկեղեցիների հոգևոր հովիվներ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը և Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը երիտասարդաց միությունների անդամների հետ մայիսի 30-ին այցելել են Արարատ և Մասիս քաղաքների ծննդատներ: Քահանաները կատարել են տնօրհնե քի կարգ. Օրհնել են նորածին մանուկներին, նրանց մայրերին, հղի կանանց և ծննդատների ամբողջ անձնակազմին: Նրանց են նվիրել ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից օրհնված խաչեր և Ս.Խաչի պահպանիչ աղոթքներ:

 

Արարատ և Մասիս քաղաքների ծննդատներ այցը ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնած «Խաչի քարոզ» ծրագրի շարունակությունն է: Մայիսի 18-ին՝ Ս. Խաչի երևման տոնի օրը, երիտասարդները Երևանի քաղաքային տրանսպորտի վարորդներին և ուղևորներին էին նվիրել օրհնված խաչեր և աղոթաթերթեր: Վարորդներից շատերն իրենց մենքենաներում կախված աչքուլունքները տվել էին երիտասարդներին՝ դրանց փոխարեն կախելով խաչերը:

 

Տեր Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ու աջակցությամբ ծրագիրը շարունակական է լինելու: