Ղազախստանի առաջնության 15-րդ տուրից հետո «Կայսարի» դեմ ոչ-ոքի խաղալուց հետո «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձել է խաղին, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի առաջնությունների միջև տարբերությանը:
«Ոչ-ոքին արդար արդյունք էր: Երկու թիմերն էլ գոլ խփելու հնարավորություն ունեին: «Կայսարն» ուժեղ ակումբ է, սակայն մենք նույնպես փոքր քայլերով առաջ ենք գնում: Չեմ կարող համեմատել Հայաստանի և Ղազախստանի առաջնությունները: Երկու առաջնություններն էլ լավն են: Այնուամենայնիվ, կնկատեմ, որ Ղազախստանում տաղանդավոր երիտասարդները ավելի շատ են, ինչը, կարծում եմ' մեծ քանակությամբ մարզադպրոցների բացման հետ է կապված»,- Մինասյանի խոսքը մեջբերում է sports.kz-ը: