Հունիսի 7-ին Դոնեցկի աշխարհազորայինները Սլավյանսկ քաղաքի մոտ խփել են ուկրաինական հետախույզ-ինքնաթիռ, ենթադրաբար' Ан-30:

 

«Ողջ օրը օդում պտտվում էր ուկրաինական հետախուզական ինքնաթիռ: Աշխարհազորայինները խփել են այն, այրվել է շարժիչը»,- ասել է աշխարհազորայինների ներկայացուցիչը' հայտնելով, որ դժվար է ասել ինքնաթիռի հետագա ճակատագրի մասին:

 

«Թվիթեր» սոցիալական ցանցում դեպքի ականատեսները գրել են, որ օդաչուները հասցրել են լքել ինքնաթիռը և վայրէջք կատարել օդապարիկներով: