Ադրբեջանի Ղազախի շրջանի Շիխլը գյուղի 80-ամյա բնակիչ Մուսա Մուսաեւը սպանել է սեփական կնոջը' Գյուլշադ Մուսաեւային, հետո էլ այրել նրա դիակը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տարեց տղամարդը հանցագործությունը կատարել է տան խոհանոցում այն ժամանակ, երբ ընտանիքի անդամները բացակայել են տանից: Սպանության պատճառն անհայտ է: Կնոջ կիսաայրված մարմինն ուղարկվել է փորձաքննության: Կասկածյալը ձերբակալվել է: Ղազախի շրջանի դատախազությունում քրեական գործ է բացվել, կատարվում է հետաքննություն: