Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Հերման Անանյանցը հանդիպել է Սոչիի քաղաքապետին եւ քննարկել հայ հերոս Անդրանիկի կիսանդրու տեղադրման հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միությունից տեղեկացրեցին, որ քաղաքապետի հեÕ ¿ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, եւ մոտ ապագայում Անդրանիկի կիսանդրին կտեղադրվի:

 

«Կիսանդրու տեղադրման հետ կապված փաստաթղթղերի եւ իրավական առումով համաձայնության ենք եկել, եւ այն կտեղադրվի Նոր լույս գյուղում: Այժմ հայկական կողմը սպասում է պաշտոնական նամակին, որին կհաջորդի արձանի տեղադրումը»,- Yerkramas կայքին ասել է Հերման Անանյանցը:

 

Դեռեւս երեք տարի առաջ Վոլկոնկա գյուղում տեղադրվել էր Անդրանիկի կիսադրին, սակայն մի քանի օր անց ապամոնտաժվել: Այս առնչությամբ Հերման Անանյանցը նշել է, որ հիմնական մեղքը պատկանում էր հայկական կողմին, քանի որ կիսանդրին տեղադրելուց չէին ուսումնասիրել Ռուսաստանի օրենսդրությունը: Անանյանցն ասել է, որ իրավական առումով ամեն ինչ գտնվում է օրինական մակարդակում, եւ կիսանդրու տեղադրումը չի ուշանա: