Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների նախաձեռնության օգտին: Այդ մասին ասվում է Պորոշենկոյի պաշտոնական կայքում:
«Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների նախագիծն ամբողջությամբ համապատասխանում է իշխանության ապակենտրոնացման մեր նախաձեռնությանը և Դոնբասում մեր խաղաղ ծրագրի կարևոր մի մասն է»,- հայտնել է նախագահը:
Նշենք, որ հունիսի 16-ին Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ սահմանադրության փոփոխությունների նախագիծը կստորագրվի և խորհրդարան կմտնի արդեն այս շաբաթվա ընթացքում: