Հեռանկարում Ադրբեջանը կարող Է միանալ Եվրասիական տնտեսական միությանը եւ Մաքսային միությանը: Այդ մասին «Ռոսիյսկայա բիզնես գազետաե-ին ին տված հարցազրույցում հայտարարել Է Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունաեւը:
«Եվրասիական տնտեսական միությունը ռազմավարական նախագիծ Է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական առումով: Ուստի ԵՏՄ-ին կամ Մաքսային միությանը Ադրբեջանի միանալը միանգամայն իրատեսական հեռանկար Է, ես չԷի բացառի իրադարձությունների նման զարգացումըե,- ասել Է նախարարը:
Նա ընդգծել Է, որ Ադրբեջանը Ռուսաստանի վաղեմի եւ հուսալի գործընկերն Է, գրում Է թերթը:
Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին: Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: ԵՏՄ-ի ստեղծումը մինչ այժմ գոյություն ունեցող Մաքսային միության մասնակից երկրներին հասցնում Է ինտեգրացման ավելի բարձր մակարդակի: Այդպիսով, ավարտվում Է ԱՊՀ-ի տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձեւավորումը (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն:
Ինչպես արդեն հաղորդվել Է, հունիսի 17-ին մեկնարկում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցն Ադրբեջան: Այցի ծրագիրը բանակցություններ է նախատեսում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ եւ հանդիպում հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Սա ընթացիկ տարում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների արդեն չորրորդ հանդիպումն է:
Ինչպես նշել են ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտում, հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հանգուցային հարցերը:
«Ուշադրություն կդարձվի Կասպիական պրոբլեմատիկային Աստրախանում կասպիական չորրորդ գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում: Բանակցությունների օրակարգում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը՝ ստեղծված իրադրության ապաշրջափակման անհրաժեշտության եւ կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու շեշտադրմամբե,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընգծել են, որ Մոսկվան Բաքվին համարում է իր կարեւոր ռազմավարական գործընկերն Անդրկովկասում եւ կասպիական տարածաշրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: