Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իրենց հավաքականն ի սկզբանե Աշխարհի առաջնությունը հաղթելու քիչ հնարավորություն ունի:

«Բոլոր թիմերը Մունդիալ են գալիս հաղթելու համար: Սակայն, մենք երբեք չենք եղել ֆավորիտների թվում: Հույսը, որ Պորտուգալիայի հավաքականը կհաղթի Աշխարհի առաջնությունում, պատրանք է: Այդպես էին ասում, քանի որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Սակայն կան հավաքականներ, որոնք գերազանցում են Պորտուգալիայի ընտրանուն և մեզանց շատ են արժանի Աշխարհի առաջնության չեմպիոն դառնալուն»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ խմբային փուլի երկու խաղերի արդյունքում Պորտուգալիայի ընտրանին ունի մեկ միավոր: