Աշխարհի առաջնության խմբային փուլի A խմբում հայտնի դարձան փլեյ-օֆֆի մասնակից երկու հավաքականները:

Խմբային փուլի վերջին տուրում Բրազիլիայի ազգային ընտրանին 4:1 հաշվով պարտության մատնեց Կամերունին:

Բրազիլացիների կազմում դուբլ ձևակերպեց Նեյմարը (17, 34), մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆրեդը (49) և Ֆերնադինյոն (85)

Կամերունի միակ գոլը հեղինակեց Մատիպը՝ 26-րդ րոպեին:

Արդյունքում Բրազիլյան խմբային փուլը ավարտեց առաջին հորիզոնականում: Կամերունի ընտրանին 0 միավորով վերջինն է:

1/8 եզրափակչում Բրազիլիան կմրցի Չիլիի հետ:

Տեսանյութը և լուսանկարները՝ այստեղ