ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին, եթե Մոսկվան չդադարեցնի զենքի տեղափոխումն Ուկրաինայի արևելք և չդադարեցնի ուկրաինացի անջատողականների աջակցությունը: Այս մասին հայտնում է interfax-ը:

 

Օբաման Պուտինին կոչ է արել ազդել անջատողականների գործողությունների վրա, դադարեցնել սեփական աջակցությունն ու զենքի մատակարարումը:

 

Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Կիևի իշխանությունները պետք է բանակցություններ վարեն ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների հետ:

 

Նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Պորոշենկոյի խաղաղության պլանը: