Մոսկվան պատրաստվում է նախարարների մակարդակով եռակողմ խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ, որը նախատեսվում է ստորագրվել հուլիսի կեսերին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում այսօր հրապարակված հայտարարության մեջ:

 

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանը հույս ունի եվրոպական գործընկերներից պատասխանատու և կառուցողական մոտեցում, ինչը կնպաստի ՌԴ-ի այն մտահոգությունների վերացմանը, որոնք վերաբերում են Ուկրաինայի և ԵՄ-ի Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրմանը:

 

Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոն հունիսի 27-ին Եվրամիության' Բրյուսելում ընթացող գագաթնաժողովում ստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը: