Եվրամադյանի ակտիվիստները հայտարարել են, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, եթե չկատարի Մայդանի պահանջները, կարող է կրկնել իր նախորդի՝ Վիկտոր Յանուկովիչի ճակատագիրը, հայտնում է Вести.ua-ն:
Ակտիվիստները Պորոշենկոյից, մասնավորապես, պահանջում են դադարեցնել հրադադարը երկրի արելքում, Դոնբասում ռազմականդ դրություն սահմանել, ռազմական գործողությունների մասնակիցների համար հատուկ սակագներ սահմանել, արտահերթ ընտրություններ անցկացնել, Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի անհապաղ վավերացում:
Իրենց նպատակին հասնելու համար ակտիվիստները մտադիր են ամենօրյա պիկետներ անցկացնել Գերագույն ռադայի շենքի մոտ: