Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ-ի գերիշխանությունը միջազգային բեմահարթակում ավարտել է, և հիմա պետք է նստել բանակցային սեղանի շուրջ՝ քննարկելու սառը պատերազմի արդյունքները: Այս մասին հայտարարել է ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովը:

 

«ԱՄՆ-ի գերիշխանությունը միջազգային բեմահարթակում մոտեցել է իր ավարտին, ինչին Վաշինգտոնում, իհարկե, համաձայն չեն լինի: Բայց պետք է նստել և քննարկել սառը պատերազմի արդյունքերը»,- հայտնել է Լուկյանովը:

 

Ըստ նրա՝ պետք է լինի գլոբալ համաժողով, որը կհամախմբի բոլոր առանցքային խաղացողներին. «Հիմա ողջ աշխարհում այսպիսի խնդրի լուծման համար մեկ այլ կազմակերպություն չկա, բացի ՄԱԿ-ից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից: Հակառակ դեպքում, չկան խաղի կանոններ, չկան պայմանավորվածություններ: Իսկ դրանք կխախտվեն հատկապես այն ժամանակ, երբ չկան հստակ պարտավորություններ»,- հայտնել է Լուկյանովը: