Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է Իրաքից անջատվելու հարցով համընդհանուր քվերակություն անցկացնելու մասին: Այս մասին նա հայտարարել է ինքնավար շրջանի խորհրդարանում: Մասուդ Բարզանիի խոսքով՝ պետք է նշանակել համընդհանուր քվերակություն ա նցկացնելու օրը: Նա նաև նշել է, որ Իրաքում տեղի ունեցող այսօրվա իրադարձությունները վարչապետ Նուրի ալ Մալիքիի սխալ քաղաքականության հետևանքն են:

 

Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի ղեկավարը հայտարարել էր, որ քրդերը չեն պատրաստվում հեռանալ Քիրքուք քաղաքից և այլ վիճելի տարածքներից:

 

Քրդստանը, 560 քառ. կմ տարածքով, գտնվում է Իրաքի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի միջև: Բնակչությունը, տարբեր տեղեկություններով, կազմում է 25-35 միլիոն մարդ:

 

Մյուս կողմից, Իրաքում կայացել է ապրիլի 30-ին ընտրված խորհրդարանի առաջին նիստը: Պատգամավորները պետք է ընտրեն խորհրդարանի նախագահ, փոխնախագահ և մամուլի քարտուղար: Իրաքյան մի քանի քաղաքական կուսակցություններ հայտարարել են ընդդեմ վարչապետ Նուր ալ Մալիքիի միավորվելու մասին: