Ֆուտբոլի Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի շրջանակներում, ինչպես արդեն հայտնի է, Գերմանիայի ազգային ընտրանին հանդիպեց Ֆրանսիայի հավաքականին, իսկ տանտերերը՝ բրազիլացիները, ուժերը չափեցին Կոլումբիայի ընտրանու հետ:
Հենց այդ հանդիպմանն էլ Բրազիլիայի ազգային հավաքականի և իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն ստացել է գոտկատեղի երրորդ ողի վնասվածք:
Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչ Ռոդրիգո Լասմերը նշել է, որ ֆուտբոլիստը չի վիրահատվի, սակայն վերականգնվելու համար կպահանջվի 1-1,5 ամիս:
Հիշեցնենք, որ այդ հանդիպման ընթացքում բրազիլացիները 2:1 հաշվով առավելության հասնելով Կոլումբիայի ընտրանու նկատմամբ՝ ձեռք բերեցի կիսաեզրափակչի ուղեգիր, որտեղ ուժերը կչափեն մրցաշարի ֆավորիտներից մեկը համարվող Գերմանիայի ընտրանում հետ: