Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել է կալանքը' երկու ամիս ժամկետով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով INTERFAX լրատվական գործակալությունը, Ախալայայի նկատմամբ նոր մեղադրանքներ են ներկայացվել Սերգո Տետրաձեի սպանության գործի առնչությամբ: Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը մեղադ րվում է պաշտոնական դիրքի չարաշահման, բռնություններ և խոշտանգումներ կազմակերպելու մեջ:
Պաշտպանության նախարարության 57-ամյա պաշտոնաթող սպա Սերգո Տետրաձեն ձերբակալվել էր իր ծննդյան օրը' 2011 թվականի սեպտեմբերի 17-ին, իր բնակարանում' Վրաստանի դեմ լրտեսության մեղադրանքով: Հաջորդ օրը, երբ ընտանիքի անդամները Տետրաձեին այցելել են բանտում, նա ասել էր, որ վկայություներ կորզելու համար իրեն խոշտանգումների են ենթարկում: 2011 թվականի սեպտեմբերի 23-ին Տետրաձեն հարցաքննությունից հետո մահացել էր Գլանդսկի բանտում:
2014 թվականի հունվար 27-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Սերգո Տետրաձեի սպանության համար ինը տարվա ազատազրկման էր դատապարտել Գլդանիի բանտի նախկին երեք աշխատակիցների: Երկու ամբաստանյալներ էլ դատապարտվել էին վեց տարվա, իսկ մեկը' երկու տարվա ազատազրկման: Հինգ ամբաստանյալներ արդարացվել էին:
Գործով փաստաբան Ռոմեո Սաջայան լրագրողներին հայտնել է, թե դատախազները Ախալայայի դեմ մեղադրանք են ներկայացրել այն բանի համար, որ նա հանձնարարել է իր աշխատակիցներին մեղադրյալներից վկայություններ կորզել' հօգուտ Ռուսաստանի լրտեսություն անելու կապակցությամբ: