Ինչպես հայտնում է itar-tass-ը, Մոսկվան հանդես է գալիս Ռուսաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության հետևողական, աստիճանական զարգացման օգտին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով իտալացի գործընկեր Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման մասին:
«Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի մանրամասն քննարկենք Ռուսաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- հայտնել է Լավրովը:
Մոգերինին, իր հերթին, նշել է, որ Իտալիայի և ԵՄ երկրների դիրքորոշումը կայանում է Եվրասիայի տարածքում կայունության և անվտանգության հաստատելու մեջ:
Իտալիան 2014 թվականի հուլիսի 1-ից զբաղեցնում է ԵՄ-ի նախագահի պաշտոնը: